top of page

Աթելոսկրելոզ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աթերոսկլերոզը մարդկության համար կարծես թե դարձել է իրականչարիք: Այն լայնորեն տարածված է Եվրոպայի և ՀյուսիսայինԱմերիկայի տնտեսապես զարգացած երկրներում և համարվում էմահացության ու անաշխատունակության հիմնական պատճառներիցմեկը, իսկ զարգացող երկրներում այդ հիվանդացության աճի միտում էնկատվում: Կանխատեսվում է, որ 2025 թ. սրտանոթայինհիվանդությունների 80-90%-ն արձանագրվելու է բնակչության միջինև ցածր եկամուտ ունեցող երկրներում: Շատերն են տեղեկացված այսհիվանդության մասին, սակայն ոչ բոլորն են իրատեսորենպատկերացնում խնդրի կարևորությունը: Աթերոսկլերոզը (հունարեն Athere` շիլա և sclerosis` կարծրացում) ճարպային և սպիտակուցային փոխանակությանխանգարման հետևանքով ծագած քրոնիկական հիվանդություն է, որին բնորոշ են արյան անոթների պատերի հաստացումը,կարծրացումն ու առաձգականության կորուստը: Այն զարգանում է աննկատ և տարեցտարի ավելի ու ավելի շատ անոթներ ենախտահարվում: Աթերոսկլերոզի ժամանակ անոթների ներքին մակերեսին առաջանում են վահանիկներ: Անոթի պատում խոլեստերինիկուտակման և շարակցական հյուսվածքի աճի գործընթացը տեղի է ունենում առավելապես խոշոր տրամաչափի անոթներում,որի հետևանքով առաջանում են աթերոսկլերոտիկ թիթեղիկներ: Դա դառնում է արյունատար անոթի պատի ձևափոխման ևլուսանցքի աստիճանաբար նեղացման պատճառ, որն էլ իր հերթին հանգեցնում է արյան շրջանառության խանգարման,հաճախ էլ անոթի խցանման և արյան հոսքի կանգի: Որոշ դեպքում այն կարող է հանգեցնել ոչ միայն անոթի լուսանցքինեղացման, այլև վերջինիս լայնացման և անևրիզմայի առաջացման, որը հղի է շերտազատման և պատռվածքի վտանգով: Առաջին անգամ «աթերոմա» (հունարեն` շիլայանման գոյացություն) հասկացությունը հիշատակվել է Ալբրեխտֆոն Հելլերի կողմից` 1755 թ., իսկ մի քանի տարի անց Ջիովանի Մորգանյին նկարագրել է զարկերակի պատի բնորոշկարծրացումներ: Լոբշտեյնը զարգացնելով առկա տեսությունները, առաջարկեց «հանգուցային դեֆորմացնողէնդարտերիտ» տերմինը, իսկ 1904 թ. Մարշանդն առաջին անգամ կիրառեց«աթերոսկլերոզ» հասկացությունը: Աթերոսկլերոզով պայմանավորված սրտանոթային հիվանդությունները հանգեցնում են հանկարծամահության, սրտամկանիինֆարկտի: Ուղեղը սնող անոթների ախտահարման դեպքում ուղեղի կաթվածի հավանականությունը մեծանում է: Հարկավորէ նշել, որ աթերոսկլերոզը լինելով քրոնիկական հիվանդություն և ունենալով զարգացման դանդաղ ընթացք, կլինիկորեն չիդրսևորվում, այլ ախտահարելով տարբեր օրգանների անոթները (սիրտ, աորտա, ուղեղ, երիկամներ, վերջույթներ),առաջացնում է համապատասխան օրգանի հիվանդություններ: Նշենք, որ ախտորոշումը կատարվում է միայնլաբորատոր-գործիքային հետազոտությունների հիման վրա: Արդյո՞ք այդ հիվանդությունը բնորոշ է միայն մեր ժամանակաշրջանին և որո՞ նք են նրա լայնորենտարածվածության պատճառները: Աթերոսկլերոզի վերաբերյալ հետազոտություններն առավել մեծ թափ ստացան նախորդ դարում: Տարածվածության բարձրցուցանիշները հիմք տվեցին այն բնորոշել որպես 20-րդ դարի «ժանտախտ»: Չնայած այն հանգամանքին, որ աթերոսկլերոզի վերաբերյալ գիտական տեղեկությունները շուրջ 100 տարվա պատմությունունեն, այնուամենայնիվ պարզվել է, որ աթերոսկլերոզը և նրանով պայմանավորված սրտանոթային հիվանդությունները միայնժամանակակից կենսակերպին բնորոշ հիվանդություններ չեն: Գիտնականները աթերոսկլերոզ են հայտնաբերել եգիպտականմի մումիայի մոտ, որն ունի մոտավորապես 3,5 հազար տարվա վաղեմություն: Կալցիումի նմանօրինակ հետքեր նկատվել եննաև հետազոտված 52 մումիաներից կեսի մոտ: Արդյունքները կասկածի տակ են դնում այն պնդումը, թե աթերոսկլերոզըքաղաքակրթության հիվանդություն է: Ինչպիսի՞ գործոններ են նպաստում աթերոսկլերոզի զարգացմանը և ո ՞ր ազդակներն են խթանում այդգործընթացը: Վերջին տարիներին վերանայվեցին աթերոսկլերոզի վերաբերյալ հիմնական դրույթները` պայմանավորված ոչ միայնհիվանդության զարգացման մեխանիզմների, այլև հակախոլեստերինային ոչ ավանդական բուժման մեթոդների կլինիկականկիրառության արդյունքում ստացված տվյալների լույսի ներքո: ԱՄՆ-ում և Եվրոպական մի շարք երկրներում կատարվածբազմաթիվ հետազոտություններով հերքվեցին աթերոսկլերոզի առավել ծանր դեպքերի և միայն արյան խոլեստերինիմակարդակի միջև եղած ուղիղ կապը, որը փաստում է աթերոսկլերոզի զարգացման բազմապատճառային բնույթը:Խոլեստերինն օրգանիզմի բնականոն ընթացքը կարգավորող կենսականորեն անհրաժեշտ միացություն է, որովպայմանավորված են նյութափոխանակության բազմաթիվ օղակներ: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ արյան մեջխոլեստերինի և մասնավորապես բարձր խտության խոլեստերինի («լավ» խոլեստերին) մակարդակի կարգավորումըհամարվում է սրտանոթային հիվանդություններով հիվանդացության և մահացության նվազեցման կարևոր պայման: Քանի որ աթերոսկլերոտիկ ախտահարման հիմնական թիրախ են դառնում արյունատար անոթները, ուստի աթերոսկլերոզիզարգացման ռիսկի գործոնները նույնն են, ինչ սրտանոթային հիվանդություններինը: Հետևաբար դրանց վրա ներազդելով,կարելի է կանխել սրտանոթային հիվանդությունների զարգացումը և խորացումը: Բոլոր հայտնի գործոնները, որոնք նպաստում են աթերոսկլերոզի զարգացմանը, պայմանականորեն բաժանվում են երկուխմբի` կարգավորվող և չկարգավորվող: Վերջինս վերաբերում է տարիքին, սեռին և գենետիկ նախատրամադրվածությանը:Գաղտնիք չէ, որ տարիքի հետ ակտիվանում է օրգանիզմի ծերացման գործընթացը և, հետևաբար, աթերոսկլերոզի զարգացմանհավանականությունը: Տարիքային սահմանը, որից հետո այս կամ այն չափով ի հայտ են գալիս անոթների պատիաթերոսկլերոտիկ ախտահարման նշանները, ընդունված է համարել 45 տարեկանը: Մինչև 50 տարեկան տղամարդկանցշրջանում հիվանդության զարգացման հավանականությունը կանանց համեմատությամբ չորս անգամ մեծ է, սակայն ավելիմեծ տարիքում երկու սեռերի մոտ այն հավասարվում է` պայմանավորված կանանց օրգանիզմում տեղի ունեցող կլիմակտերիկփոփոխություններով: Այսպիսով, տղամարդկանց շրջանում աթերոսկլերոզի զարգացման համար ռիսկային է համարվում45-ից, իսկ կանանց համար` 50-ից բարձր տարիքը, կամ վաղ դաշտանադադարը: Աթերոսկլերոզի զարգացման հարցում ժառանգական գործոնի դերն ապացուցված է: Հայտնի է, որ որոշ ընտանիքներիերիտասարդ անդամների օրգանիզմն այդ գործոնով պայմանավորված` աթերոսկլերոզով հիվանդանալու նկատմամբ մեծհակում ունի, որն առավելապես դրսևորվում է մինչև 50 տարեկանը, իսկ ավելի մեծ տարիքում ժառանգական գործոնի դերընվազում է: Մերձավոր բարեկամների մոտ (մինչև 55 տարեկան տղամարդկանց և մինչև 65 տարեկան կանանց) սրտի իշեմիկհիվանդության առկայության փաստը համարվում է ռիսկի գործոն: Աթերոսկլերոզի զարգացման ռիսկի կարգավորվող գործոններ են համարվում զարկերակային գերճնշումը, շաքարայինդիաբետը, ճարպակալումը, ճարպային փոխանակության խանգարումը (դիսլիպիդեմիա), ծխախոտի օգտագործումը ևֆիզիկական անբավարար ակտիվությունը: Զարկերակային գերճնշումը թերևս աթերոսկլերոզի զարգացման ռիսկի ամենատարածված կարգավորվող գործոնն է: Կարևորէ ընդգծել, որ արյան բարձր ճնշման դեղորայքային կարգավորմամբ և հսկմամբ կանխվում է աթերոսկլերոզի խորացումը ևդրանով պայմանավորված սրտանոթային հիվանդությունների բարդությունների առաջացումը, սակայն դրանով խնդիրը չիլուծվում: Այդ իսկ պատճառով զարկերակային ճնշման 140/90 մմ ս.ս. ցուցանիշներից գերազանցումը աթերոսկլերոզի ռիսկիգործոն է: Ապացուցված է նաև շաքարային դիաբետի և աթերոսկլերոզի վաղ զարգացման կապը: Անոթի վիճակում արյան շիճուկումգլուկոզայի 7 մմոլ/լ մակարդակը և դրանից բարձրը ևս աթերոսկլերոզի ռիսկի գործոն է: Ճարպային փոխանակության ցուցանիշներից կարևորվում են ընդհանուր խոլեստերինի 5,0 մմոլ/լ և բարձր, ինչպես նաև ցածրխտության լիպոպրոտեիդների մեկ մմոլ/լ-ից ցածր ցուցանիշները, որոնք նույնպես աթերոսկլերոզի ռիսկի գործոններ ենհամարվում: Երկար տարիներ մարմնի ավելցուկային քաշը և ճարպակալումը համարվում էին աթերոսկլերոզի առաջացման ռիսկիգործոններ, սակայն վերջին տարիներին ապացուցվեց, որ առավել ճշգրիտ ցուցանիշ է հատկապես որովայնայինճարպակալումը. տղամարդկանց գոտկատեղի շրջագիծը 102 սմ-ից, իսկ կանանցը` 88 սմ-ից գերազանցումը: Ծխախոտի օգտագործումը նույնպես աթերոսկլերոզի զարգացման ռիսկի գործոն է և հատկանշական է, որ այնպայմանավորված չէ օգտագործվող ծխախոտի տեսակով և քանակով: Այսպիսով, աթերոսկլերոզի զարգացման կանխարգելման և բուժման ուղին ռիսկի կառավարելի գործոնների դեղորայքային և ոչդեղորայքային կարգավորումն է: Այդ գործընթացում սկզբունքային պետք է լինի այն մոտեցումը, որ դեղորայքային բուժումըաթերոսկլերոզի բուժման հերթական փուլը կամ բաղադրիչն է, այլ ոչ թե դեղորայքային բուժման (կենսակերպի և սննդակարգիկարգավորում) այլընտրանքային տարբերակ:

 

 

Նյութի աղբյուրը՝ Med-Practic Խմբագրեց՝ Հովհաննես -ը

Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելուներ, կայքից նյութերի (ամբողջական կամ մասնակի) վերահրապարակումը այլ կայքերում առանց հեղինակին  հիպերտեքստային   հղման, համարվում է գրագողություն, որը ըստ ՀՀ համապատասխան օրենքի, քրեորեն պատժելի է: Կայքում տեղադրված գովազդների բովանդակության համար, կայքը պատասխանատվություն չի կրում:
© 2013-2014

bottom of page