top of page

Սրտային հիվանդությունների ըռաջացում.

 

 

ՍՐՏԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄ ԵՎ ԿՐԿՆԱՊԱՏԿՈՒՄ
Հեռուստացույց դիտելը կարող է երեխաների շրջանում սրտային հիվանդություններ առաջացնել, իսկ մեծահասակների մոտ` երկու անգամ ավելացնել սրտի կաթված ստանալու վտանգը:Բրիտանացի գիտնականների նոր հետազոտությունների արդյունքները զգուշացնում են բոլոր ծնողներին, որ անընդհատ հեռուստացույց դիտելն ամենավտանգավոր գործողությունն է ոչ ակտիվ երեխաների համար:Ուսումնասիրելով, թե ինչպիսի ազդեցություն ունի նստակյաց կյանքը երեխաների առողջության վրա, գիտնականները պարզել են, որ երկար ժամանակ հեռուստացույց դիտելն ավելացնում է երեխաների` սրտային հիվանդություններ ստանալու վտանգը: Նույնը, սակայն, չի կարելի ասել համակարգչի առջեւ նստելու մասին:Բրիտանիայի լավագույն համալսարանների առաջնակարգ հետազոտողներն ուսումնասիրել են 6-ից 19 տարեկան շուրջ 2500 երեխաների եւ պարզել, որ այն երեխաները, ովքեր մի քանի ժամ անցկացնում են հեռուստացույցի դիմաց, ունեն խոլեստերինի շատ բարձր մակարդակ, ինչը կարող է տարբեր տեսակի հիվանդությունների` կաթվածի, շաքարախտի եւ սրտային-թոքային խնդիրների պատճառ դառնալ:Հիշեցնենք, որ ըստ նախորդ հետազոտությունների արդյունքների` օրական 4 ժամ հեռուստացույց դիտելը կարող է մեծահասակների շրջանում երկու անգամ ավելացնել սրտի կաթված ստանալու հավանականությունը:

Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելուներ, կայքից նյութերի (ամբողջական կամ մասնակի) վերահրապարակումը այլ կայքերում առանց հեղինակին  հիպերտեքստային   հղման, համարվում է գրագողություն, որը ըստ ՀՀ համապատասխան օրենքի, քրեորեն պատժելի է: Կայքում տեղադրված գովազդների բովանդակության համար, կայքը պատասխանատվություն չի կրում:
© 2013-2014

bottom of page