top of page

Սրտաբանական նորություններ

 

 

News.am Medicine-ն գրում է.

Սրտի արատ ունեցող ամերիկացի տղայի կյանքը փրկել են 3D տեխնոլոգիայի օգնությամբ: 14-ամսական տղայի սիրտը վիրահատելու համար Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքի մանկական հիվանդանոցի վիրաբույժները սիրտը պատկերել են 3D-պրինտերով, ասված է Courier-Journal-ում հրապարակված հոդվածում, հայտնում է Newsmax Health-ը:Տղան սրտի շատ արատներ է ունեցել, որոնց պատճառով վիրահատությունը դժվարացել է: Սրտի վիրաբույժ Էրլ Օսթինը կապվել է Լուիսվիլի համալսարանի ինժեներական դպրոցի հետ: MakerBot 3D տպիչի օգնությամբ 2D համակարգչային տոմոգրաֆիայի հիման վրա ստացել են երեխայի սրտի 3D մոդելը, ինչը վիրաբույժներին հնարավորություն է տվել տեսնել արատները եւ մինչեւ վիրահատությունը համապատասխան լուծումներ գտնել:

 

Քչերին է հայտնի, այն ավանդական եղանակը, որի միջոցով կարելի է իջեցնել զարկերակային արյան ճնշումը, արյան բարձր ճնշման՝ հիպերտոնիայի ժամանակ: Newsmaxhealth.com-ը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ բժիշկ-սրտաբան Չաունցե Քրենդալը (Chauncey Crandall) պարզաբանում է մի քանի եղանակ զարկերակային բարձր ճնշումն իջեցնելու համար: Խորհուրդ եմ տալիս դիտել տեսահոլովակը:

Я заголовок. Дважды кликните по мне!

News.am Medicine-ը գրում է.

Լավատեսների սիրտն ավելի առողջ է.ետազոտությունները ցույց են տվել, որ լավատեսորեն տրամադրված տարեց մարդկանց մոտ սրտային անբավարարության առաջացման վտանգն ավելի ցածր է:Միչիգանի եւ Հարվարդի համալսարանների գիտնականները հետեւել են 50 տարեկանին մոտ 6800 մարդկանց 4 տարիների ընթացքում եւ հայտնաբերել, որ լավատես մարդիկ 73%-ով ավելի քիչ են ենթակա եղել սրտային հիվանդությունների, քան 

 

վատատեսները:Ինչպես հաղորդում է Newmax Health-ը՝ Medical Xpress կայքին հղումով, հետազոտության արդյունքները կարող են բերել բժշկական ոլորտում նոր մարտավարության՝ սրտի հիվանդությունները կանխարգելելու եւ հետաձգելու նպատակով, ասում է առաջատար հետազոտող Էրիկ Կիմը՝ Միչիգանի համալսարանի հոգեբանության ամբիոնից:

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելուներ, կայքից նյութերի (ամբողջական կամ մասնակի) վերահրապարակումը այլ կայքերում առանց հեղինակին  հիպերտեքստային   հղման, համարվում է գրագողություն, որը ըստ ՀՀ համապատասխան օրենքի, քրեորեն պատժելի է: Կայքում տեղադրված գովազդների բովանդակության համար, կայքը պատասխանատվություն չի կրում:
© 2013-2014

bottom of page