top of page
Սիրտ (լատ.` cor, հուն.` καρδιά, kardia) մկանային օրգան է, որի հիմնական գործառույթը մարմնի բոլոր օրգաններին և հյուսվածքներին արյան մատակարարումն է: Սիրտ-անոթային համակարգում այն հանդիսանում է կենտրոնական օրգան, որի ռիթմիկ կծկումները նպաստում են արյունատար անոթներով արյան հոսքին:
Մարդու սրտի կառուցվածքը.
Մարդու սիրտը գտնվում է կրծքավանդակի խոռոչում: Այն կշռում է մոտ 250-350 գրամ: Այն տեղակայված է ողնասյան առջևում և կրծոսկրի հետևում, ունի գագաթ և հիմ: Սիրտը հոծ միջնապատով բաժանվում է աջ և ձախ կեսերի: Սրտի աջ կեսով շրջանառում է միայն երակային արյուն (թթվածնով աղքատ), իսկ ձախով կեսով` միայն զարկերակային արյուն (թթվածնով հարուստ):Մարդու սիրտը քառախորշ է` կազմված է 2 նախասրտերից և 2 փորոքներից: Սրտի աջ կեսում գտնվում է աջ նախասիրտը (atrium dextrum) և աջ փորոքը (ventriculus dexter): Աջ նախասրտի և աջ փորոքի միջև գտնվում է աջ նախասրտափորոքային փականը (եռափեղկ կամ տրիկուսպիդալ փական): Համանմանորեն, սրտի ձախ կեսում ձախ նախասրտի (atrium sinistrum) և ձախ փորոքի (ventriculus sinister) միջև գտնվում է ձախ նախասրտափորոքային փականը (երկփեղկ կամ միտրալ փական): Սրտի պատը կազմված է 3 շերտերից` ներքին շերտ` ներսրտենի(էնդոկարդ), միջին շերտ` սրտամկան (միոկարդ), որն էլ հենց կծկվելով` իրականացնում է սրտի գլխավոր`պոմպային ֆունկցիան, և արտաքին շերտ (էպիկարդ): Սիրտը գտնվում է մի փակ շճային պարկում, որը կոչվում է սրտապարկ(պերիկարդ):Սրտի պատի շերտերըՍիրտ-անոթային համակարգի մյուս կարևոր բաղադրիչր արյունատար անոթներն են, որոնցով արյունը շրջանառում է ամբողջ օրգանիզմով մեկ: Անոթները, որոնք սրտից դուրս գալով` արյունը տանում են բոլոր օրգաններին և հյուսվածքներին, կոչվում են զարկերակներ (arteriae): Իսկ երակները (venae) ծայրամասային օրգաններից ու հյուսվածքներից արյունը սիրտ բերող անոթներն են: Սրտից դուրս են գալիս և սիրտ են մտնում օրգանիզմի խոշորագույն արյունատար անոթները: Սրտից դուրս են գալիս թոքային զարկերակացողունը (truncus pulmonaris), որը, սկսվելով աջ փորոքից, երակային արյունը տանում է թոքեր, և աորտան (aorta), որը սկսվում է ձախ փորոքից և զարկերակային արյունը տանում է բոլոր օրգաններին և հյուսվածքներին: Դեպի սիրտ են գալիս վերին և ստորին սիներակները (vena cava superior et inferior), որոնցով եկած երակային արյունը լցվում է աջ նախասիրտ, իսկ թոքային 4 երակները (venae pulmonales dexter et sinister)` թոքերից բերելով զարկերակային արյունը, բացվում են ձախ նախասրտի մեջ: Սիրտը անոթավորվում է աջ և ձախ պսակաձև զարկերակներով (arteria coronaria dextra et sinistra):Այդ զարկերակները դուրս են գալիս աորտայի սկզբնական հատվածից(աորտայի կոճղեզից):
Սրտի ֆիզիոլոգիան.
Սրտի գլխավոր նպատակը արյունը անոթներում շարժման մեջ դնելն է, նրա մղիչ ֆունկցիան: Սիրտն ունի երկու հիմնական ֆունկցիաներ` տարողական և արտամղման: Այն ունի նաև ներզատիչ ֆունկցիա (արյան մեջ է ներզատում ատրիալ նատրիուրետիկ հորմոնը (ԱՆՀ, ANH ), որը խթանելով միզարտադրությունը` իջեցնում է զարկերակային ճնշումը): Սրտի արտամղիչ ֆունկցիան ապահովվում է սրտամկանի կծկողունակության շնորհիվ: Սրտամկանը ունի բացառիկ կառուցվածք, որի շնորհիվ այն օժտված է ինքնավարությամբ (ավտոմատիզմով): Սրտամկանում բացի կծկվող մկանային բջիջներից` կարդիոմիոցիտներից, առկա են նաև ինքնածին գրգիռներ առաջացնելու ունակությամբ օժտված մկանաբջիջներ` միոցիտներ: Վերջիններս կազմում են սրտի հաղորդչական համակարգը:
Սրտային ցիկլ.
Վերը նկարագրված յուրօրինակ հաղորդչական համակարգի շնորհիվ տեղի են ունենում սրտի ռիթմիկ կծկումները` սկզբում միաժամանակ կծկվում են նախասրտերը (նախասրտերի սիստոլա), այնուհետև միաժամանակ կծկվում են փորոքները (փորոքների սիստոլա), հետո` ընդհանուր հանգիստ (դիաստոլա):Այս հաջորդականությամբ պարբերաբար կծկվելով` սրտամկանն ապահովում է օրգանների և հյուսվածքների նորմալ արյունամատակարարումը: Քանի որ սովորական պայմաններում սրտի կծկումների հաճախականությունը կազմում է 75 զարկ/րոպե, հետևաբար մեկ սրտային ցիկլի տևողությունը հավասար կլինի 0.8 վրկ: Այդ ժամանակահատվածում 0.1 վրկ տևում է նախասրտերի սիստոլան, որի ընթացքում փորոքները գտնվում են դիաստոլայի մեջ,0.33 վրկ տևում է փորոքների սիստոլան, որի ընթացքում նախասրտերն են գտնվում դիաստոլայի մեջ, և 0.37 վրկ ընդհանուր դիաստոլա: Այսպիսով, նախասրտերի դիաստոլան տևում է 0.7 վրկ, իսկ փորոքների դիաստոլան` 0.47 վրկ: Հատկապես կարևորվում է դիաստոլայի փուլի նորմալ տևողությունը, քանի որ այդ փուլում սրտամկանը թուլացած վիճակում է և հետևաբար նրան սնող զարկերակները, որոնք կծկման փուլում որոշ չափով սեղմվել էին, այս փուլում լայնանում են, հետևաբար բարելավվում է սրտամկանի արյունամատակարարումը (հատկապես ենթաէնդոկարդիալ հատվածում:Սրտի աշխատանքի ռիթմը և հաջորդականությունը, արյան շրջաառության:
Սկզբնաղբյուրը՝ ՎԻՔԻՊԵԴԻԱ
bottom of page