top of page

Հիպոտոնիա

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սովորաբար արյան ցածր ճնշումն ավելի քիչ է անհանգստանալու առիթ հանդիսանում, քան` բարձրը:

 

Հիպոտոնիան ժողովրդի մեջ ընդունված է «բուժել» սուրճով: Սակայն ամեն ինչ այնքան էլ պարզունակ ու ճիշտ չէ, որքան թվում է: Հիպոտոնիկ են համարվում տղամարդիկ, որոնց արյան ճնշումը 100/60 է, եւ կանայք, որոնց ճնշումը 90/60 է: Հիպոտոնիայի կլինիկական նշաններն են հոգնածության զգացումը, ցածր աշխատունակությունը, գլխապտույտը, երբեմն նույնիսկ` ուշագնացությունը: Հիպոտոնիկները գերզգայուն են պայծառ լույսի ու բարձր ձայնի հանդեպ: Նաեւ ավելացնենք, որ արյան ցածր ճնշում ունեցող կանանց մոտ հաճախ նկատվում է դաշտանային ցիկլի խանգարում, իսկ տղամարդկանց մոտ խնդիրներ են առաջանում պոտենցիայի հետ կապված:

 

Եթե արդեն հիպոտոնիա հիվանդությունը հայտնաբերված է, չարժե լիտրերով սուրճ խմել: Ավելի լավ է փորձել գտնել հիվանդության բուն պատճառը: Հիպոտոնիայի պատճառ կարող են հանդիսանալ, օրինակ` սակավարյունությունը, հեպատիտը, տասներկումատնյա աղիի խոցը, վահանաձեւ գեղձի, սիրտ-անոթային համակարգի ու նյարդային հիվանդությունները: Գոյություն ունեն միջոցներ, որոնց օգնությամբ կարելի է պայքարել ցածր ճնշման դեմ:

 

Կարիք չկա լիտրերով սուրճ խմել, բայց 1 գավաթ սուրճը, այն էլ՝ վաղ առավոտյան, անհրաժեշտ է: Այն կարելի է համատեղել մի փոքր կտոր պանրի հետ:

 

Բժիշկները հիպոտոնիկներին խորհուրդ են տալիս օրվա կտրվածքով սովորականից 2 բաժակ ավելի ջուր խմել, ինչը կնպաստի, որ ճնշումը պահպանվի ընդունված սանդղակի չափով:

 

Պետք է կարողանալ քնել 9-10 ժամ: Քունը հիպոտոնիկներին պարզապես անհրաժեշտ է: Կարելի է նաեւ փորձել օգտագործել բնական խթանիչներ:

 

Հիպոտոնիկներին օգտակար է նաեւ ակտիվ հանգիստը` ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ցանկալի չէ, իսկ ուրախ շարժուն խաղերն ու քայլելը հենց այն են, ինչ պետք է:

 

Անոթների մարզանքը եւս շատ լավ օգնում է:

 

Այն անելու համար շատ լավ կօգնի տաք ցնցուղը: Նրանք, ովքեր արյան ցածր ճնշում ունեն, պետք է իմանան, որ առավոտյան չի կարելի տեղաշորից վեր կենալ կտրուկ շարժումով: Սկզբում պետք է նստել անկողնու մեջ, հետո կախել ոտքերը, 1 րոպեի չափ նստել, հետո միայն վեր կենալ: Տեղից արագ վեր թռչելու հետեւանքով հնարավոր է նույնիսկ գիտակցության կորուստ ունենալ:

 

 

 

Գովազդ՝

Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելուներ, կայքից նյութերի (ամբողջական կամ մասնակի) վերահրապարակումը այլ կայքերում առանց հեղինակին  հիպերտեքստային   հղման, համարվում է գրագողություն, որը ըստ ՀՀ համապատասխան օրենքի, քրեորեն պատժելի է: Կայքում տեղադրված գովազդների բովանդակության համար, կայքը պատասխանատվություն չի կրում:
© 2013-2014

bottom of page