top of page

Կայքը կրում է զուտ գիտա-տեղեկատվական բնույթ, և չի կարող համարվել կամ համեմատվել  բժշկի խորհրդատվության հետ:​Մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ, խորհրդակցեք լուրջ մասնագետի, երբեմն նույնիսկ մասնագետների  հետ:
Կայքը միայն տեղեկացնում է, այլ ոչ թե բուժում, կամ ուղղորդում:

 

 

Մշտապես, բայց չափավոր սուրճ օգտագործելը նվազեցնում է դիաբետի ռիսկը եւ սրտի կանգի հավանականությունը:

Նոր հետազոտության համաձայն՝ օրական երկու խնձոր ուտելը կարող է կանանց պաշտպանել սրտային հիվանդություններից: Գիտնականներն ասում են, որ դրա պատճառն այն է, որ խնձորը նվազեցնում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակը:

Այն մարդիկ, ովքեր տառապում են բարձր ճնշում ունենալու պատճառով, գիտնականները խորհուրդ են տալիս ավելի հաճախ մածուն օգտագործել :

Բուսական յուղը օգտակար է սրտի համար

 

Երկար տարիներ կար այսպիսի մի հակացողություն, որ բուսական յուղը վտանգավոր է սրտի համար և բարձրացնում է խոլեստերինը, սակայն վերջին փորձերի տվյալների համաձայն, բուսական յուղը իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, և օգտակար է սրտանոթային վիանդներին: Բանն այն է, որ բուսական յուղը իր մեջ պարունակում է օմեգա-6 կենդանի թթուներ, որոնք լավ են անդրադառում սրտի վրա:

Բազուկը հրաշալի դեղամիջոց է հիպերտոնիայի դեմ. նման բացահայտում են կատարել բրիտանացի գիտնականները: Բազուկի մեկ բաժակ հյութը իջեցնում է ճնշումը 10 կետով: Այն լայնացնում է արյունատար անոթները, լավացնում արյան շրջանառությունը: Ազդեցությունը զգալի է ընդունելուց արդեն երեք ժամ անց:

Սեռական կյանքով շատ զբաղվելը մարզում է մարդու սիրտը.Սիրտ-անոթային համակարգի խնդիրներ ունեցողները որպես կանոն քիչ կամ ընդհանրապես սեքսով չեն զբաղվում, սակայն սեքսը օգնում է սիրտ առույգ պահել...

Առողջ քունը, կոփված սրտի գրավականն է:Քունը պետք է տեվի 8-10 ժամ, իսկ 6-ժամյա քունը առաջացնում է սրտանոթային հիվանդություններ.

Ծիրանը հիասքանչ միրգ է այն մարդկանց համար, ովքեր ունեն սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներ:Ծիրանը օգտակար է նաև ստամոքս-աղիքային տրակտի համար, սակայն շաքարային դիաբետով տառապողները անկախ սրտային հիվանդություններ ունենալուց, պետք է չափազանց քիչ օգտագործեն, օրը մինչ 20գ:

Կիտրոնի օգտակար հատկությունների մասին բոլորին է հայտնի, դրա ազդեցությունն օրգանիզմի վրա անգնահատելի է: Վիտամիններով ու հանքանյութերով հարուստ այս միրգն օգտագործվում է նաև սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման ու բուժման համար: Այդ նպատակով օգտագործում են ինչպես ամբողջական կիտրոնը, այնպես էլ դրա հյութն ու կեղևն առանձին:

Մասուրը շատ օգտակար է սիրտ-անոթային հիվանդություններ ունցողների համար:Մաուրի թուրմը, հիասքանչ դեղամիջոց է: Մասրենու պտուղը հարուստ է P-ակտիվություն ունեցող նյութերով (ռուտին) և ասկորբինաթթվով, ինչի շնորհիվ ունի ճնշումն իջեցնող հատկություն: Օգտագործվում է հիպերտոնիայի դեպքում Հարուստ է կարոտինով, պարունակում է տոկոֆերոլներ (E), ունի հակաօքսիդանտ հատկություն: Կալիումը և մագնեզիմն օգտակար են սրտին:

Մաղադանոսի սերմերի, եփուկը և գրային խառնուրդը օգտակար է, սրտի սինուսային առիթմիայի, սրտային անբավարարության համար.

Ընկույզն ու նուշը պարունակում են ամինաթթուներ, որոնք պահպանում են արյունատար անոթները և դրական են ազդում մարդու ողջ օրգանիզմի վրա: Ընկույզի օգտագործումը շաբաթական մի քանի անգամ նվազեցնում է սրտի նոպայի վտանգը 30-50 տոկոսով:

Սրտի և անոթների համար օգտակար է զեյթունի ձեթը, որը օգտակար ճարպեր է պարունակում և օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը արյան մեջ

Լոլիկը կարգավորում է սրտային ռիթմը, որի շնորհիվ ռիթմիկ խանգառումները նվազում են: Լոլիկը օգտակար է նաև նյարդային համակարգի խնդիրներ ունեցողներին:

Շատ օգտակար սննդամթերք է նաև մուգ շոկոլադը, որն օգտակար է բարձր ճնշման ժամանակ,(Օգտագործվում է հիպոտոնիայի դեպքում) քանի որ նպաստում է արյունատար անոթների լայնացմանը՝ կարգավորելով արյան ճնշումը:

Բնական սուրճը պաշտպանում է սիրտը առիթմիայից (սրտի մկանների կծկումների նորմալ ռիթմի խախտում): Քայզերի (Քալիֆորնիայի նահանգ) հոսպիտալի հետազոտողները մասշտաբային փորձարկում են իրականացրել, որպեսզի հաստատեն առույգացնող ըմպելիքի բարենպաստ ազդեցությունը:Գիտնականները վերլուծել են 18-90 տարեկան ավելի քան 130 հազար հիվանդների տվյալները եւ պարզել, որ օրական 4 բաժակ սուրճը առիթմիայի ի հայտ գալու ռիսկը նվազեցնում է 18 տոկոսով: Հետազոտության մասնակիցները, որոնք օրական 1-3 բաժակ սուրճ են խմում, առիթմիայի ի հայտ գալու ռիսկը կրճատվել է 7 տոկոսով, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:Բժիշկները խորհուրդ են տալիս բուրավետ ըմպելիքը խմել չափավոր եւ այդ դեպքում գլխավոր մկանների աշխատանքի խախտումներ չեն լինի:

 

Հաղորդում է՝ «ԵվրոՍՄԻ»-նթարգմանական սկզբնղբյուրը՝ Med-Practic

panoram.am-ը գրում է.

Հիպերտոնիա ևաթելոսկրելոզ հիվանդություններով տառապող անձանց կտրականապես արգելվում է թեյ օգտագործել հիվանդության սրացման ժամանակ: Երբ գլխուղեղը գտնվում է գրգռված վիճակում, թեյի մեջ պարունակվող տեոֆիլինն ու կոֆեինը ավելի են գրգռում կենտրոնական նյարդային համակարգը, ինչը կարող է բերել տրոմբերի զարգացման:

Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելուներ, կայքից նյութերի (ամբողջական կամ մասնակի) վերահրապարակումը այլ կայքերում առանց հեղինակին  հիպերտեքստային   հղման, համարվում է գրագողություն, որը ըստ ՀՀ համապատասխան օրենքի, քրեորեն պատժելի է: Կայքում տեղադրված գովազդների բովանդակության համար, կայքը պատասխանատվություն չի կրում:
© 2013-2014

bottom of page